Երևանը միանում է «Երկրի ժամ» նախաձեռնությանը

Երևանը միանում է «Երկրի ժամ» նախաձեռնությանը

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

 

Մարտի 28-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:30-ը, մայրաքաղաքում կանջատվի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը։

 

Վերջին տարիներին Երևանում իրականացվում է արտաքին լուսավորության ցանցի լայնածավալ արդիականացում․ հին համակարգերը փոխարինվում են էներգախնայող, ժամանակակից լուծումներով, ինչի արդյունքում նվազում է լուսային աղտոտվածությունը և բարելավվում է գիշերային միջավայրը։ 

Leave a comment