https://arm.sputniknews.ru/20260323/amni-het-shpumner-chen-eghel-irani-agnn-pataskhanel-e-trampin-100158449.html
ԱՄՆ–ի հետ շփումներ չեն եղել. Իրանի ԱԳՆ–ն պատասխանել է Թրամփին
ԱՄՆ–ի հետ շփումներ չեն եղել. Իրանի ԱԳՆ–ն պատասխանել է Թրամփին
Sputnik Արմենիա
ԱՄՆ–ի և Իսրայելի հետ հակամարտության հենց սկզբից Իրանը մի շարք միջնորդներից ստացել է ուղերձներ, որոնց հստակ պատասխան է տրվել։ 23.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-23T16:58+0400
2026-03-23T16:58+0400
2026-03-23T16:59+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/12/94778369_0:6:1227:696_1920x0_80_0_0_d02e7e432c076a4b7b20e5484dcbe55f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն կարծում է, որ իրանական էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածները հետաձգելու ամերիկյան որոշումը էներգակիրների գները իջեցնելու և երկրի նկատմամբ ռազմական ծրագրերն իրականացնելու համար ժամանակ շահելու փորձ է: Այս մասին հայտնել է իրանական «Mehr» գործակալությունը:Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը վերջին երկու օրում շատ դրական և արդյունավետ բանակցություններ են անցկացրել։ Նա նշել էր, որ հանձնարարել է Պենտագոնին հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները։«ԱՄՆ նախագահի հայտարարություններն արվել են էներգակիրների արժեքը նվազեցնելու ջանքերի շրջանակում, ինչպես նաև սեփական ռազմական ծրագրերն իրականացնելու համար ժամանակ շահելու նպատակով»,- մեջբերում է գործակալությունը Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը:Գերատեսչությունը նաև նշել է, որ տարածաշրջանի մի շարք երկրներ լարվածության թուլացմանն ուղղված նախաձեռնություններ են առաջ քաշվել, սակայն Իրանը պատասխանել է, որ ինքը չի սկսել հակամարտությունը, և այդ հարցով բոլոր պահանջները պետք է ուղղել Վաշինգտոնին:Ավելի վաղ «Fars» գործակալությունը, հղում անելով իրանական աղբյուրին, հայտնել էր, որ Իրանը ԱՄՆ-ի հետ չի շփվել ո՛չ ուղիղ, ո՛չ էլ միջնորդների միջոցով:Հիշեցնենք` Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/12/94778369_70:0:1153:812_1920x0_80_0_0_14fdaa7acd9cdad94cd696d19a039917.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, դոնալդ թրամփ
ԱՄՆ–ի և Իսրայելի հետ հակամարտության հենց սկզբից Իրանը մի շարք միջնորդներից ստացել է ուղերձներ, որոնց հստակ պատասխան է տրվել։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն կարծում է, որ իրանական էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածները հետաձգելու ամերիկյան որոշումը էներգակիրների գները իջեցնելու և երկրի նկատմամբ ռազմական ծրագրերն իրականացնելու համար ժամանակ շահելու փորձ է: Այս մասին հայտնել է իրանական «Mehr» գործակալությունը:
«ԱՄՆ նախագահի հայտարարություններն արվել են էներգակիրների արժեքը նվազեցնելու ջանքերի շրջանակում, ինչպես նաև սեփական ռազմական ծրագրերն իրականացնելու համար ժամանակ շահելու նպատակով»,- մեջբերում է գործակալությունը Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը:
Գերատեսչությունը նաև նշել է, որ տարածաշրջանի մի շարք երկրներ լարվածության թուլացմանն ուղղված նախաձեռնություններ են առաջ քաշվել, սակայն Իրանը պատասխանել է, որ ինքը չի սկսել հակամարտությունը, և այդ հարցով բոլոր պահանջները պետք է ուղղել Վաշինգտոնին:
Ավելի վաղ «Fars» գործակալությունը, հղում անելով իրանական աղբյուրին, հայտնել էր, որ Իրանը ԱՄՆ-ի հետ չի շփվել ո՛չ ուղիղ, ո՛չ էլ միջնորդների միջոցով:
«Թրամփի հետ որևէ կապ չկա Թրամփը նահանջեց այն բանից հետո, երբ լսեց, որ թիրախ են դառնալու բոլոր էլեկտրակայանները (Մերձավոր Արևելքում. խմբ.)»,-ասել է գործակալության աղբյուրը: