ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր` մարտի 23-ին, տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով հերթական դատական նիստը:
Նշենք, որ նախորդ նիստում դատավորը ճանաչել և հռչակել էր Գագիկ Ծառուկյանի անմեղությունը:
Այս նիստում Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց որևէ դրամական փոխհատուցումից և նրանից, որ որևէ կառույցից հրապարակային ներողություն խնդրեն իրենից:
Հիշեցնենք, որ քրեական վարույթը վերաբերում է Ազգային ժողովի՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին ենթադրաբար կաշառք տալուն:
Հասմիկ Սարգսյան
—00—ԼԱ