Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ Թրամփի հայտարարությունները որակելով «նահանջ»
«Tasnim» գործակալության հետ զրույցում իրանցի պաշտոնյան նշել է, որ իրականում որևէ բանակցություն տեղի չի ունենում։Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից հինգ օրով հարվածների հետաձգումը դիվանագիտական առաջընթացի արդյունք չէ, այլ «նահանջ»՝ պայմանավորված Իրանի կողմից հնչեցված ռազմական սպառնալիքներով և արևմտյան ֆինանսական շուկաների վրա աճող ճնշմամբ։Պաշտոնյան նաև ընդգծել է, որ միջնորդների միջոցով փոխանցված բոլոր հաղորդագրություններին Թեհրանը տվել է հստակ պատասխան՝ պաշտպանողական գործողությունները շարունակվելու են մինչև լիարժեք զսպման հասնելը։Իրանական կողմը Թրամփի հայտարարած հնգօրյա դադարն անվանել է «հոգեբանական պատերազմի» մաս։Միաժամանակ նշվել է, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը չի վերադառնա նախկին վիճակին, քանի դեռ տարածաշրջանում պահպանվում է պատերազմական լարվածությունը։
Թեհրանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու ռազմական գործողությունները՝ անկախ Վաշինգտոնի հայտարարություններից։