5 օրով հետաձգվում են Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է Պենտագոնին հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածներ հասցնելը։

«Պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած ռազմական հարված», – հայտարարել է ԱՄՆ առաջնորդն՝ իր Truth Social սոցիալական հարթակում։

Թրամփը նաև նշել է, որ վերջին շրջանում կողմերի միջև տեղի են ունեցել «արդյունավետ բանակցություններ», որոնք կարող են նպաստել իրավիճակի լիցքաթափմանը։

Leave a comment