ԱՄՆ–ն 5 օրով դադարեցնում է Իրանի էներգետիկ օբյեկտների վրա իրականացվող հարվածները․ Թրամփ

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը և Իրանը երկու օր շարունակ հակամարտության կարգավորման շուրջ արդյունավետ բանակցություններ են վարել


ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիկացի զինվորականները ժամանակավորապես կդադարեցնեն հարվածները իրանական էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքներին Վաշինգտոնի և Թեհրանի միջև արդյունավետ բանակցությունների ֆոնին։ Այդ մասին մարտի 23-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


«Ես հրահանգել եմ ռազմական դեպարտամենտին հնգօրյա ժամկետով հետաձգել ցանկացած հարված իրանական էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ», — գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցցանցում։


Թրամփը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը և Իրանը երկու օր շարունակ հակամարտության կարգավորման շուրջ արդյունավետ բանակցություններ են վարել։


Նրա խոսքով՝ հարվածների դադարեցման գլխավոր պայմաններից մեկը իրանական կողմի հետ «հետագա հանդիպումների և քննարկումների հաջողությունն է»։


 


Leave a comment