Վիզաների ազատականացման հստակ ժամկետ այս պահին մատնանշելը անհնար է. ԱԳ փոխնախարար

Վիզաների ազատականացման հստակ ժամկետ այս պահին մատնանշելը անհնար է. ԱԳ փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը Վիզաների ազատականացման հստակ ժամկետ այս պահին մատնանշելը անհնար է համարում։

«Մենք գործողությունների ծրագիրը ստացել ենք նախորդ տարվա նոյեմբերին ու առաջին առաջընթացի զեկույցը, կարծում եմ, առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կհրապարակվի»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Կոստանյանի խոսքով՝ Հայաստանը, համեմատ այլ պետությունների, ահագին արագ է անցնում այս գործընթացը։

«Հիմա Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է Վիզաների ազատականացման գործընթացում»,- ընդգծեց նա։

Leave a comment