ՀՀ ԱԱԾ–ն բերման է ենթարկել Արցախի ֆոնին լուսանկարված 3 արցախցիների. փաստաբան

https://arm.sputniknews.ru/20260323/hh-aatsn-berman-e-entarkel-arcakhi-fvonin-lusankarvats-3-arcakhcineri-pastaban-100151202.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67421952_177:0:1600:1067_1920x0_80_0_0_9ed436c14b737338b8d81f24d0cb2cc5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ռոման երիցյան, արցախ, հակարի կամուրջ, ադրբեջան, հայ-ադրբեջանական

հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ռոման երիցյան, արցախ, հակարի կամուրջ, ադրբեջան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

Ռոման Երիցյանի խոսքով` ոստիկանության բաժանմունքում փոխգնդապետի կոչումով անձն անհարգալից է եղել արցախցիների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երեք արցախցիներ Հակարիի կամրջի և Արցախի ֆոնին լուսանկարվելու համար բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Այս մասին ֆեսբուքյան տեսաուղերձով հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով` տղաները Սյունիքիմարզի Տեղ և Գորիս համայնքներում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում լուսանկարվել են Հակարիի կամրջի և Արցախի ֆոնին։

«Վերադարձի ճանապարհին երիտասարդներին կանգնեցրել են ԱԱԾ ծառայողները, փաստացի նրանց զրկել ազատությունից, առգրավել հեռախոսները և զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Մեկ-երկու ժամ հետո նրանք տեղափոխվել են ոստիկանության բաժին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Նախատեսվում էր, որ նրանք պետք է վարչական պատասխանատվության ենթարկվեն՝ դրամական տուգանքի տեսքով, բայց բավարարվեցին նախազգուշացմամբ, նրանց հեռախոսները փաստացի խուզարկության ենթարկվեցին՝ առանց դատարանի որոշման»,- ասում էնա։

Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել արդեն ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցածի մասին։

«Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արցախցիներից հետաքրքրվել է լուսանկարվելու պատճառը, ինչին ի պատասխան տղաները հայտարարել են, որ նրանք այդ եղանակով իրենց կարոտն են քաղել առանց որևէ այլ նպատակի։ Լուսանկարել են, նստել, մի քիչ Արցախի օդն են շնչել։ Ի պատասխան՝ ոստիկանության բարձրաստիճան այդ պաշտոնյան` փոխգնդապետի կոչումով, ասել է՝ դե, եթե կարոտ էիք քաղում, գնացեք, հանձնվեք, և այդ եղանակով ձեր տուն վերադարձեք ու ձեր կարոտը քաղեք»,- պատմել է Երիցյանը։

Փաստաբանն ընդգծել է, որ «ատելություն», «խտրականություն» տարածելու համար այդ ոստիկանը վաղ թե ուշ պատասխան է տալու։

Leave a comment