22.01.26 | 13:48
Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրենը խորին երախտագիտություն ու շնորհակալություն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ում ցուցաբերած աջակցության շնորհիվ ամբողջությամբ լուծվել են Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի, ինչպես նաև կից գործող «Արմֆայթինգ Ակադեմիա», «Գրեփլինգ Էջմիածին» և «Արմֆայթինգ Զվարթնոց» մարզական ակումբների 2025–2026 թթ․ ջեռուցման ծախսերը։ «Բացի այդ, ձեռք են բերվել նոր օդորակիչներ մարզական ակումբների համար, ինչի արդյունքում մեր մարզիկներն իրենց մարզումները շարունակում են առավել բարենպաստ, անվտանգ և հարմարավետ պայմաններում։ Ձեր ցուցաբերած աջակցությունը մեր մարզադպրոցների կայուն զարգացման համար անգնահատելի է։ Շնորհակալ ենք, որ մշտապես կանգնած եք մարզիկների կողքին և նշանակալի ներդրում եք ունենում սպորտի զարգացման, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։