Այդ մասին այսօր ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։
«Երբ մենք ասում ենք, որ մեր Սահմանադրությունը չենք կարող քննարկել ձեզ հետ, քանի որ դա Հայաստանի ներքին գործն է եւ բանակցությունների թեմա չէ, նրանք ասում են «շատ լավ, դա ձեր ներքին գործն է, մենք չենք բանակցում դրա շուրջ, պարզապես տեղեկացնում ենք, որ քանի դեռ ձեր Սահմանադրությունն այս ձեւակերպումներն ունի, մենք չենք պատրաստվում վերջնական ստորագրել խաղաղության համաձայնագիրը»։ Մենք սա ընդունում ենք ի գիտություն եւ ասում ենք լավ, ափսոս, քանի որ մենք էլ շատ այլ խնդիրներ կարող ենք տեսնել եւ դրա լավագույն լուծումը խաղաղության համաձայնագրի տեքստի ստորագրումն ու վավերացումն է, որը վերջ կդնի բոլոր տարընթերցումներին»,- Արարատ Միրզոյանի խոսքերը մեջբերում է Արմենպրես-ը:
Միրզոյանը ներկայացրել է Բաքվի մոտեցումը ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցում
Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում, բայց տեղեկացնում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրի, եթե Սահմանադրության մեջ Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումներ լինեն: