«Պայքար ատելության խոսքի դեմ. իրավական կարգավորու՞մ, թե՞ քաղաքական գործիք»․ ՈՒՂԻՂ

«Պայքար ատելության խոսքի դեմ. իրավական կարգավորու՞մ, թե՞ քաղաքական գործիք»․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մարտի 23-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Պայքար ատելության խոսքի դեմ. իրավական կարգավորու՞մ, թե՞ քաղաքական գործիք» թեմայով։
Բանախոսներ՝
🔹Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե-ի նախագահ,
🔸Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան:
📌ՀՀ Արդարադատության նախարարությունը նախատեսում է ատելության խոսքի դեմ պայքարի նոր իրավական փաթեթ․ ըստ այդմ՝ կսահմանվի քաղաքացիական և վարչական պատասխանատվություն։ Իշխանությունները դա ներկայացնում են որպես անհրաժեշտ քայլ՝ հասարակությունը ատելության խոսքից պաշտպանելու համար, մինչդեռ մեդիա դաշտում և փորձագիտական շրջանակներում հնչում են մտահոգություններ, որ նման կարգավորումները կարող են օգտագործվել նաև որպես ճնշման գործիք։
Այս համատեքստում կքննարկենք՝ ատելության խոսքի դեմ պայքարը իրավական անհրաժեշտ գործընթա՞ց է, թե՞ կարող է վերածվել քաղաքական գործիքի։
Արդարադատության նախարարությունը մերժեց քննարկմանը մասնակցելու հրավերը՝ հիմնավորելով, թե նախագիծը քննարկման փուլում է:
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝
-Մեդիա կենտրոնի յություբյան 🔗 https://www.youtube.com/@MediaCenterArmenia
-Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան 🔗 https://www.facebook.com/mediacenterarmenia հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Leave a comment