Սպերցյանի, Թիկնիզյանի ու Բարսեղյանի ասիստները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական խաղադաշտում 5:0 հաշվով հաղթել է «Պարի Նիժնի Նովգորոդին»։

Դաշտի տերերի կազմում պոկերի հեղինակ է դարձել կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան, իսկ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը կատարել է երկու գոլային փոխանցման։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 25-ամյա հայ կիսապաշտպանը 22 խաղում դարձել է 11 գոլի ու 14 ասիստի հեղինակ։

Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը գոլային փոխանցում է կատարել «Պոդբրեզովայի» դեմ Սլովակիայի առաջնության հերթական տուրի խաղում։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 64-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել սլովակ հարձակվող Անդրաժ Սպորարին։

Բարսեղյանը մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 90-րդ րոպեին։ 79-րդ րոպեին «Պոդբրեզովայի» կազմում փոխարինման է մտել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը։



Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում գոլային փոխանցում է կատարել «Ռոդնիչկի Նիշի» դեմ Սերբիայի առաջնության 28-րդ տուրի խաղում (2։0)։ Թիկնիզյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը և արդյունավետ գործողությունով է աչքի ընկել 64-րդ րոպեին։



Leave a comment