ԱՄՆ զինված ուժերը թաքցնում են Իրանի դեմ ագրեսիայի ընթացքում զոհվածների և վիրավորների իրական թիվը, հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Ձեր սխալ քաղաքականության պատճառով ամերիկացի զինվորներն ամեն օր զոհվում են ձեր սանձազերծած պատերազմում՝ խեղդվելով սեփական արյան մեջ, մինչդեռ դուք խուսափում եք ամերիկացի ժողովրդին և նրանց ընտանիքներին տրամադրել զոհվածների և վիրավորների մասին իրական վիճակագրություն՝ խստորեն գրաքննելով պատերազմի մասին լուրերը: Եթե ձեր հանցավոր բանակը ժամանակին և ճշգրիտ կերպով տրամադրեր զոհվածների և վիրավորների մասին իրական տվյալները, ապա դուք կհանդիպեիք ձեր ժողովրդի վճռական դիմադրությանն Ամերիկայում»,- ասել է Զոլֆաղարին՝ ճեպազրույցի ժամանակ. նրա խոսքերը մեջբերում է Tasnim-ը: