ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Երեկ ուշ երեկոյան ցուցարարները Ալբանիայի վարչապետի նստավայրի վրա նետել են ճայթուկներ և դյուրավառ նյութեր։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։
Անկարգությունները տարածվել են նաև վարչապետի գրասենյակից դուրս։ Ցուցարարները հարձակվել են Տիրանայի քաղաքապետարանի շենքի, իշխող Սոցիալիստական կուսակցության գլխավոր գրասենյակի և մի քանի նախարարությունների վրա։
Ընդդիմությունը պնդում է, որ երկրում հաստատվել է նոր «դիկտատուրա» և «նարկոպետություն»։
Կան վիրավորներ և՛ ոստիկանների, և՛ ցուցարարների մեջ։
—00—ՄԱ