Իրանի զինված ուժերը, Իսրայելի տարածքի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների դեմ իրականացված հրթիռային հարվածների ալիքի ընթացքում, հարվածներ են հասցրել Իսրայելի բանակի նոր տեղակայման կետերին և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ավիաբազային։ Այս մասին նշվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։
«Հակամարտության սկզբից ի վեր իրանական հարձակումների 75-րդ ալիքը թիրախավորել է Իսրայելի տարբեր տարածքներում իսրայելցի զինվորների նոր տեղակայման վայրերը և թաքստոցները»,- ասվում է հայտարարության մեջ: ԻՀՊԿ-ն նշել է, որ հարվածները հասցվել են «հատուկ ստորաբաժանումների կողմից ստացված նախնական հետախուզական տվյալների հիման վրա»:
Հայտարարության մեջ պատճառված վնասի մասին տեղեկություններ չկան։