Արաղչին դիմել է Գուտերեշին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների պատճառով

https://arm.sputniknews.ru/20260323/araghchin-dimel-e-gutereshin-amn-i-ev-israjeli-hardzakumneri-pattsharvov-100135054.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100134430_64:0:1397:1000_1920x0_80_0_0_afa99b623c4fc3aa0ddb65ed02d28959.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ամն, իսրայել, պատերազմ

իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ամն, իսրայել, պատերազմ

Բաժանորդագրվել

Իրանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է, որ միջուկային ենթակառուցվածքներին հասցված հարվածները կարող են հանգեցնել ռադիոակտիվ նյութերի զանգվածային արտանետման և վտանգավոր հետևանքների հանգեցնել մարդկանց և շրջակա միջավայրի համար:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Իրանիարտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարվածներն իրանական միջուկային օբյեկտներին միջազգային իրավունքի խախտում է անվանել: Այս մասին նա գրել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված իր նամակում:

«Նաթանզում և Բուշերի էլեկտրակայանի մերձակայքում Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները ՄԱԿ- ի կանոնադրության, ատոմային Էներգիայի միջազգային գործակալության կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտում են», – գրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Արաղչին Վաշինգտոնից և ԹելԱվիվիցպահանջել է անհապաղ դադարեցնել հարձակումները և ամբողջական փոխհատուցում վճարել պատճառված վնասի համար: Նրախոսքով, որոնք փոխանցում է IRIB-ը, նման օբյեկտներին հարվածները կարող են հանգեցնել ռադիոակտիվ նյութերի արտանետման և մարդկանց ու շրջակա միջավայրի համար չափազանց վտանգավոր հետևանքների:

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment