https://arm.sputniknews.ru/20260322/arcakhcineri-ev-pakhstakanneri-het-shpvelis-anhrazhesht-e-cucaberel-zgajunutjun-mip-100129795.html
Արցախցիների և փախստականների հետ շփվելիս անհրաժեշտ է ցուցաբերել զգայունություն. ՄԻՊ
Արցախցիների և փախստականների հետ շփվելիս անհրաժեշտ է ցուցաբերել զգայունություն. ՄԻՊ
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանի խոսքով` զգայնությունը ցուցաբերելը պահանջում է ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները։ 22.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-22T17:35+0400
2026-03-22T17:35+0400
2026-03-22T17:35+0400
արցախցի
կին
երեխա
նիկոլ փաշինյան
հհ միպ
անահիտ մանասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93205957_0:13:2500:1419_1920x0_80_0_0_e0f29e01283d38bd580d0572a3897950.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցվելիս պետք է ցուցաբերվի պատշաճ զգայունություն։ Ֆեյսբուքյան էջում նման հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ակնարկելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև այսօր տեղի ունեցած միջադեպին։Ավելի վաղ հայտնել էինք, որ մետրոյում Նիկոլ Փաշինյանը բղավելով խոսել է արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ ՄԻՊ-ը կոչ է արել պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց, փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93205957_111:0:2334:1667_1920x0_80_0_0_972e956f8f45cd59d6622c911fe229d1.jpg.webp
արցախցի, կին, երեխա, նիկոլ փաշինյան, հհ միպ, անահիտ մանասյան
արցախցի, կին, երեխա, նիկոլ փաշինյան, հհ միպ, անահիտ մանասյան
Անահիտ Մանասյանի խոսքով` զգայնությունը ցուցաբերելը պահանջում է ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները։
«Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ զգայունության երաշխավորմամբ՝ հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները: Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների տարածման»,- գրել է նա։
ՄԻՊ-ը կոչ է արել պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց, փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ: