Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից Ռիյադ-Թբիլիսի չվերթով ժամանած 18 քաղաքացիներին Երևան տեղափոխման հարցում. ԱԳՆ


Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից Ռիյադ-Թբիլիսի չվերթով մարտի 18-ին ժամանած 18 քաղաքացիներին Երևան տեղափոխման հարցում։ Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։


 


Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներին դիմավորել է դեսպան Աշոտ Սմբատյանը, միկրոավտոբուսով ապահովվել է նրանց անվճար տեղափոխումը Երևան։


 


Վրաստանում ՀՀ դեսպանությունն ապահովվել է նաև Դոհա-Թբիլիսի թռիչքով ժամանած 5 ուսանողների անվճար տեղափոխումը Երևան:


 


Դիտումների քանակ5

Leave a comment