Ռուսաստանի ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Պոտապովկա բնակավայրի նկատմամբ

Բաժանորդագրվել

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Պոտապովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Վճռական գործողությունների արդյունքում «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Պոտապովկա բնակավայրի նկատմամբ», – ասվում է ՌԴ ՊՆ ամփոփագրում:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment