https://arm.sputniknews.ru/20260322/petutjuny-pataskhanatu-e-erekhaneri-nkatmamb-brnutjan-depqery-kankhargelelu-harcum-mip-100123553.html
Պետությունը պատասխանատու է երեխաների նկատմամբ բռնության դեպքերը կանխարգելելու հարցում. ՄԻՊ
Պետությունը պատասխանատու է երեխաների նկատմամբ բռնության դեպքերը կանխարգելելու հարցում. ՄԻՊ
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանը պահանջում է ամբողջական և օբյեկտիվ քննություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հանգամանքները պարզելու համար։ 22.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-22T12:34+0400
2026-03-22T12:34+0400
2026-03-22T12:40+0400
երեխա
հհ միպ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
անահիտ մանասյան
խորթ մայր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93109810_0:83:1600:983_1920x0_80_0_0_adaf66085094a6cd5ace8dff4c8110f6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է դաժան ծեծի ենթարկված և մահացած երեխայի դեպքը՝ ընդգծելով, որ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման պատասխանատվություն ունի նաև պետությունը։Հայտնել էինք, որ ծեծի ենթարկված 1.2 տարեկան երեխան, չնայած բժիշկների ջանքերին, մարտի 21–ին մահացել է։Իր հայտարարության մեջ ՄԻՊ-ը նկատել է, որ Հայաստանում երեխայի համար բռնությունից զերծ միջավայր ապահովելու հարցում բազմաթիվ խնդիրներ կան։ Պաշտպանի դիտարկումները և «թեժ գծի» ահազանգերը փաստում են, որ ՀՀ-ում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են և տարածված։ՄԻՊ-ը շեշտել է, որ մանկահասակ երեխայի մահը պետք է սթափեցնի բոլոր պատասխանատու կառույցներին։ Ըստ Մանասյանի՝ բազմաթիվ խնդիրներ են առկա տարբեր իրավասու մարմինների կողմից բռնության կանխարգելման, դեպքերին արձագանքման և հասցեավորման առումով։«Ընտանիքը պետք է լինի երեխայի համար անվտանգ միջավայր, ոչ թե վտանգի աղբյուր»,- եզրափակել է նա։Պաշտպանը պահանջում է ամբողջական և օբյեկտիվ քննություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հանգամանքները պարզելու համար։Հիշեցնենք` մարտի 16–ին հայտնի դարձավ, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի սրտի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել։ Փոքրիկի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում էր։ Մեր տեղեկություններով` երեխային ծեծել է խորթ մայրը։ Դատախազությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ 38-ամյա կինը երեխային բռնության է ենթարկել շուրջ 1,5 ամիս։ Մարտի 18–ին նրան 2 ամսով կալանավորեցին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93109810_90:0:1511:1066_1920x0_80_0_0_7f3fe3ce29eaaba7e65897591f9d41a3.jpg.webp
երեխա, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), անահիտ մանասյան, խորթ մայր
երեխա, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), անահիտ մանասյան, խորթ մայր
Անահիտ Մանասյանը պահանջում է ամբողջական և օբյեկտիվ քննություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հանգամանքները պարզելու համար։
Իր հայտարարության մեջ ՄԻՊ-ը նկատել է, որ Հայաստանում երեխայի համար բռնությունից զերծ միջավայր ապահովելու հարցում բազմաթիվ խնդիրներ կան։ Պաշտպանի դիտարկումները և «թեժ գծի» ահազանգերը փաստում են, որ ՀՀ-ում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են և տարածված։
«Պետությունն ունի պարտավորություն ապահովելու երեխայի անվտանգությունը ինչպես դպրոցում, այլընտրանքային խնամքի և ուսումնական այլ հաստատություններում, այնպես էլ ընտանիքում։ Այս առումով հատկապես մտահոգիչ է վերջին օրերին ընտանիքում երեխայի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, որը հանգեցրել է ողբերգական հետևանքի։ Ընդ որում՝ խոսքը մանկահասակ երեխայի մասին է, որը հատկապես խոցելի է և հնարավորություն չունի անգամ բարձրաձայնելու իր նկատմամբ բռնության մասին։ Սա առանձին դեպք չէ, այլ համակարգային խնդրի առկայության մասին լրջագույն ահազանգ, որը պահանջում է բոլոր իրավասու մարմինների անհապաղ և ամբողջական արձագանքը»,- նշել է Մանասյանը։
ՄԻՊ-ը շեշտել է, որ մանկահասակ երեխայի մահը պետք է սթափեցնի բոլոր պատասխանատու կառույցներին։ Ըստ Մանասյանի՝ բազմաթիվ խնդիրներ են առկա տարբեր իրավասու մարմինների կողմից բռնության կանխարգելման, դեպքերին արձագանքման և հասցեավորման առումով։
«Ընտանիքը պետք է լինի երեխայի համար անվտանգ միջավայր, ոչ թե վտանգի աղբյուր»,- եզրափակել է նա։
Պաշտպանը պահանջում է ամբողջական և օբյեկտիվ քննություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հանգամանքները պարզելու համար։