Վրաստանը հրաժեշտ է տալիս Իլյա II Պատրիարքին. Հայաստանը ներկայացնում է նախագահը

https://arm.sputniknews.ru/20260322/vastany-hrazhesht-e-talis-ilja-ii-patriarqin-hajastany-nerkajacnum-e-nakhagahy-100122146.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/16/100122320_223:0:2000:1333_1920x0_80_0_0_e464f4520fbe80df1268c2e659cb4894.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վրաստանի հանրապետություն, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վահագն խաչատուրյան, հուղարկավորություն

վրաստանի հանրապետություն, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վահագն խաչատուրյան, հուղարկավորություն

Բաժանորդագրվել

Վաղ առավոտից Թբիլիսիի կենտրոնում հավաքվել են հարյուր հազարավոր հավատացյալներ մայրաքաղաքից և երկրի մարզերից:

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Վրաստանը հրաժեշտ է տալիս Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ին: Հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Վրաստան է մեկնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Չնայած վրացական կողմի հրավերին՝ Քննչական կոմիտեն մերժել էր պաշտպանների միջնորդությունը և թույլ չէր տվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին մեկնել Թբիլիսի՝ մասնակցելու հուղարկավորությանը:

Կաթողիկոս-Պատրիարքը վախճանվել է մարտի 17-ին։ Հուղարկավորության արարողության պատարագը մատուցում է Համայն Վրաստանի պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի):

Արարողությունն անցկացվում է առանց հավատացյալների. տաճարում ներկա են միայն կառավարության անդամներն ու ավելի քան 40 պատվիրակությունների ներկայացուցիչներ: Հավատացյալները հետևում են արարողությանը էկրանների միջոցով, որոնք տեղադրված են ինչպես տաճարի մոտ, այնպես էլ քաղաքի տարբեր վայրերում:

Վաղ առավոտից Թբիլիսիի կենտրոնում հավաքվել են հարյուր հազարավոր հավատացյալներ: Քաղաքի կենտրոնն ամբողջությամբ փակ է տրանսպորտի երթևեկության համար:

Ժամը 12:15-ին տաճար կժամանի Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ը, որը պատրիարքական գահի տեղապահ միտրոպոլիտ Շիոյի և Վրաց եկեղեցու Սուրբ Սինոդի անդամների հետ միասին կկատարի Իլյա II-ի հուղարկավորության կարգը:

Ժամը 15:00-ին տեղի կունենա Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ի մարմնի դուրսբերումը Սամեբա տաճարից դեպի Սիոնի տաճար՝ քայլերթով: Երթուղու երկայնքով կկազմվի կենդանի միջանցք, որպեսզի հավատացյալները կարողանան վերջին հրաժեշտը տալ Կաթողիկոս-Պատրիարքին:

Իլյա II-ը կհուղարկավորվի տաճարի երկու սրբությունների՝ Սուրբ Նինոյի խաչի և Իվերական Աստվածամոր սրբապատկերի միջև: Վայրն ընտրել է պատրիարքական գահի տեղապահ միտրոպոլիտ Շիոն:

Leave a comment