Արաբական երկրները «վերջին նախազգուշացումն» են արել Իրանին. Թուրքիայի ԱԳ նախարար

https://arm.sputniknews.ru/20260322/arabakan-erkrnery-verjin-nakhazgushacumn-en-arel-iranin-turqiaji-ag-nakharar-100121085.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89629580_191:0:1391:900_1920x0_80_0_0_79101cd8b0668942c8fe6d1714fae062.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, հաքան ֆիդան, իսրայել, պատերազմ, մերձավոր արևելք, պարսից ծոց

իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, հաքան ֆիդան, իսրայել, պատերազմ, մերձավոր արևելք, պարսից ծոց

Բաժանորդագրվել

Թուրքիայի արտգործնախարարն այս շաբաթ այցելել էր տարածաշրջանի երկրներ։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Արաբական երկրները «վերջին նախազգուշացումն» են արել Իրանին՝ կապված իրենց տարածքների վրա հարվածների հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Ֆիդանն այս շաբաթ այցելել էր տարածաշրջանի երկրներ. մարտի 19-ին նա մասնակցել էր 11 երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը:

Ֆիդանի խոսքով` այժմ ինտենսիվ հարվածների տակ գտնվող Պարսից ծոցի երկրները հարցադրում են անում, թե ինչու է Իրանը թիրախավորում իրենց տարածքները, նշում են, որ իրենք այդ պատերազմի հետ կապ չունեն: Նրանց խոսքով՝ այդ հարձակումներն արդարացված չեն, և դրա համար Իրանը պետք է պատասխան տա: «Հենց սկզբից այդ երկրները հայտարարել են, որ իրենց օդային տարածքները և իրենց տարածքներում գտնվող բազաները չեն օգտագործվի Իրանին հարվածելու համար», -նշել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:

«Պարսից ծոցի արաբական երկրներն ասում են, որ հարվածների հետ կապված ներկա իրավիճակը շարունակելու դեպքում ստիպված կլինեն պատասխան քայլեր ձեռնարկել: Վերջին հանդիպմանը (Էր Ռիյադում-խմբ.) նրանք վերջին նախազգուշացումն են արել», – ասել է Ֆիդանը։

Նրա խոսքով՝ ռիսկերը մեծացել են, Անկարան չի ցանկանում, որ ամբողջ տարածաշրջանը ներքաշվի երկարաժամկետ պատերազմի մեջ, ուստի շարունակում է կարգավորման համար պատրաստել դիվանագիտական հիմքեր:

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանը հարվածել է Իսրայելի Արադ քաղաքին. վիրավորվել է մոտ 90 մարդ

Leave a comment