Իրանը բալիստիկ հրթիռներով հզոր հարվածներ է հասցրել Իսրայելի հարավային շրջաններին։ Հիմնական թիրախում է հայտնվել Արադ քաղաքը։ Հաղորդել է The Jerusalem Post-ը։
Նախնական տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով կա առնվազն 20 զոհ և մոտ 200 վիրավոր։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադառնալով Արադի հրթիռակությոնը նշել է, որ երկրի համար բավականին ծանր գիշեր է եղել, և իրենք աղոթում են բոլոր տուժածների համար։
«Վճռական ենք՝ շարունակելու հարվածները մեր բոլոր թշնամիներին բոլոր ճակատներում»,- գրել է Նեթանյահուն։