Գավառի ԲԿ տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը. նախարար Ավանեսյանը՝ իրեն մոտեցած քաղաքացու մասին

Գավառի ԲԿ տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը. նախարար Ավանեսյանը՝ իրեն մոտեցած քաղաքացու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը և ևս մեկ անգամ կատարել առողջապահական կարիքի գնահատում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Գավառում իրեն մոտեցած քաղաքացու մասին։

«Գավառ քաղաքում այսօր պրն. Վարչապետին և ինձ մոտեցած 69-ամյա քաղաքացու հարցով ուզում եմ տալ պարզաբանում, որպեսզի թյուրըմբռնում չլինի:

Ներկայացված տուփը ոչ թե դեղ էր, այլ սննդային հավելում:

ՀՀ առողջապահության նախարարությունը ապահովագրության և օֆերտայի շրջանակում 65+ անձանց տրամադրում է Դեղերի հիմնական ցանկում ընդգրկված դեղերը:

Ներկայացված սննդային հավելման արտադրման թիվը`08.2024 և այն ժամկետի մեջ է մինչև 2027թ:

Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը և ևս մեկ անգամ կատարել առողջապահական կարիքի գնահատում»,- գրել է նախարարը։

Նշենք, որ այսօր Գավառում քարոզարշավի ժամանակ Փաշինյանին ու ՔՊ-ականներին մոտեցել է մի քաղաքացի և ասել. «Ես քաղցկեղով հիվանդ եմ, հիմա էն օրն ես գցել, որ չորրորդ ստադիան է, էլ բուժում չկա»։

«Բա ես ի՞նչ անեմ, եղբայր»,- ի պատասխան բնակչի դժգոհությանը՝ ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հետաքրքրվել է քաղաքացու տարիքով և արդյոք նա վիրահատվել է։ Լսելով, որ տղամարդը 69 տարեկան է, վարչապետը զարմանք է հայտնել առողջապահական համակարգում առկա խոչընդոտների վերաբերյալ։

«Դուք առողջության ապահովագրության շահառու եք, ո՞նց կարող է նման բան լինել»,- նշել է Փաշինյանը և կանչել առողջապահության նախարար Ավանեսյանին, որպեսզի վերջինս զբաղվի քաղաքացու խնդրով:

Համապատասխան տեսանյութը՝ այստեղ:

 

Leave a comment