Գետինը չե՞ս մտնում, ո՞ր ուժն է պատերազմի կոչ արել, դու՛ ես երկիրը կործանում, թշնամուն տուն բերում

Ալիևը պիտի ասի՞, թե ընդդիմությունն ինչ խոսի։ Մենք որ Մշո Սուրբ Առաքելոց վանքից, Անիից, Վանա լճից ենք խոսում, պատերա՞զմ է լինում, Փաշինյանը գետինը չի մտնում ու ինքնիշխանությունից է խոսում, այդ ո՞ր քաղաքական ուժն է պատերազմ անելու մասին խոսել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։

«Փաշինյանը երկրի կեսը կործանել է, մյուսն էլ կկործանի, անկախ նրանից, պատերազմ կլինի, թե՝ ոչ, նա տանում է ՀՀ-ն ադրբեջանացման։ Այն, ինչ տեսել ենք, ձնծաղիկներն են, օր առաջ նրան պետք է հեռացնել, իր ընտրվելուց կարճ ժամանակ անց ադրբեջանցիները կգան Հայաստան։ Ալիևը, ի տարբերություն  նրա, չի մտածում ավտոբուսի դռնից մինչև հետևի դուռը, նա մի քանի հարյուր տարվա ստրատեգիա է մշակել»,- մեկնաբանեց Խաչատրյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a comment