Իսրայելը վերջին 2 օրվա ընթացքում հարվածել է Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտնել է վերջին օրերի ընթացքում Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի ուղղությամբ տասնյակ լայնամասշտաբ հարվածներ հասցնելու մասին: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Տասնյակ լայնամասշտաբ հարվածներ են հասցվել միաժամանակ Իրանում և Լիբանանում՝ թիրախավորելով «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության և իրանական վարչակարգի ավելի քան 200 օբյեկտ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ այդ հարվածները հասցվել են վերջին երկու օրվա ընթացքում:

Leave a comment