ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Փաշինյանին թարմ հարցումների արդյունքներ են զեկուցվել, որ ընդդիմության բլոկները կործանիչ պարտության են մատնելու նրան, դրա համար է ադեկվատությունը կորցրել, մարդկանց սպառնում պատերազմով։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Փաշինյանը երբ ընդդիմությանը ներկայացնում է պատերազմի կուսակցություն, պաս է տալիս Ալիևին, որ իշխանափոխության դեպքում նրանց համարի ռևանշիստ և ձեռքերին ազատություն տա։ Ալիևի դեմքն է ուզում մաքրել, կարո՞ղ է մի բան գիտի կամ պայմանավորվել է նրա հետ, որ եթե չընտվի, Ալիևը ռազմական գործողություն սկսի ու երանելի վասալին փրկի», – մեկնաբանեց Սուրենյանցը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ