https://arm.sputniknews.ru/20260321/ukrainaji-zui-gndakvotsutjan-hetevanqvov-belgvorvodi-marzum-2-kin-e-mahacel-100115851.html
Ուկրաինայի ԶՈւ–ի գնդակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 2 կին է մահացել
Ուկրաինայի ԶՈւ–ի գնդակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 2 կին է մահացել
Sputnik Արմենիա
Հարվածը հասցվել է սոցիալական օբյեկտին, փլատակներում կարող են մարդիկ լինել։ 21.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-21T19:00+0400
2026-03-21T19:00+0400
2026-03-21T19:07+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բելգորոդ
զոհ
կին
գնդակոծություն
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
վյաչեսլավ գլադկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/15/100114555_0:370:960:910_1920x0_80_0_0_cf4ba5b270e372d55a534dc3987faaac.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի Սմորոդինո գյուղում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Նրա խոսքով՝ հարվածն ուղղված է եղել սոցիալական օբյեկտի, և փլատակներում կարող են մարդիկ լինել։«Նախնական տվյալներով՝ երկու կին է զոհվել», – գրել է նա:Մարզպետը նշել է, որ ծանր վիճակում գտնվող ևս մեկ կնոջ՝ բեկորային բազմաթիվ վնասվածքներով, նախաբազկի կոտրվածքով, բնակավայրի ղեկավարը տեղափոխել է Գրայվորոնսկի կենտրոնական հիվանդանոց: Վիճակը կայունացնելուց հետո նա կտեղափոխվի Բելգորոդի բժշկական հաստատություն։Գլադկովը հավելել է, որ սոցիալական օբյեկտի շենքը քանդվել է։ Բացի այդ, կրակը ոչնչացրել է առևտրի օբյեկտ։ Մարզպետը հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում փլատակները մաքրելու ուղղությամբ, ինչը դժվարացել է անօդաչու թռչող սարքերի բարձր ակտիվության պատճառով:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/15/100114555_0:280:960:1000_1920x0_80_0_0_bc6fbbb3eb4bc8a1c5ae10d48684efaf.jpg.webp
բելգորոդ, զոհ, կին, գնդակոծություն, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, վյաչեսլավ գլադկով
բելգորոդ, զոհ, կին, գնդակոծություն, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, վյաչեսլավ գլադկով
Հարվածը հասցվել է սոցիալական օբյեկտին, փլատակներում կարող են մարդիկ լինել։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի Սմորոդինո գյուղում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Երկու մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է Գրայվորոնսկի շրջանի Սմորոդինո գյուղում Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով», – գրել է Գլադկովը Max հարթակում։
Նրա խոսքով՝ հարվածն ուղղված է եղել սոցիալական օբյեկտի, և փլատակներում կարող են մարդիկ լինել։
«Նախնական տվյալներով՝ երկու կին է զոհվել», – գրել է նա:
Մարզպետը նշել է, որ ծանր վիճակում գտնվող ևս մեկ կնոջ՝ բեկորային բազմաթիվ վնասվածքներով, նախաբազկի կոտրվածքով, բնակավայրի ղեկավարը տեղափոխել է Գրայվորոնսկի կենտրոնական հիվանդանոց: Վիճակը կայունացնելուց հետո նա կտեղափոխվի Բելգորոդի բժշկական հաստատություն։
Գլադկովը հավելել է, որ սոցիալական օբյեկտի շենքը քանդվել է։ Բացի այդ, կրակը ոչնչացրել է առևտրի օբյեկտ։ Մարզպետը հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում փլատակները մաքրելու ուղղությամբ, ինչը դժվարացել է անօդաչու թռչող սարքերի բարձր ակտիվության պատճառով:
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։