«ԱՄՆ-ն հայտնվել է դասական փակուղային իրավիճակում»․ Արման Աբովյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-ն մասամբ հանում է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ թույլ տալով նրան վաճառել իր նավթը։
     Սա, ըստ էության, այն արդյունքն է, թե ինչպես Իրանը բառացիորեն ամբողջ աշխարհի աչքի առաջ ոչնչացնում է ամերիկացիների «անպարտելիության» մասին առասպելը։
     Ամերիկացիների կողմից պատժամիջոցների մասնակի թուլացումը ցույց է տալիս, որ Իրանի ռազմավարությունը՝ տեղական հակամարտությունը վերածելու համաշխարհային խնդրի, տալիս է իր պտուղները։
     Այս նորությունը իրականում սենսացիոն է բոլոր չափանիշներով։
     ԱՄՆ-ն հայտնվել է դասական փակուղային իրավիճակում։ Շատ զավեշտալի է կարդալ Թրամփի վարչակազմի անընդհատ հայտարարությունները Իրանի նկատմամբ իրենց «հաղթանակի» մասին և միաժամանակ տեսնել, թե ինչպես է ԱՄՆ-ն տագնապով փորձում դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ դա անելով խիստ իրանական սցենարով։
     Եվ Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացման ֆոնին բոլորի մոտ առաջանում է տրամաբանական հարց՝ այս պարագայում ով ո՞ւմ է հաղթում»։

Leave a comment