https://arm.sputniknews.ru/20260321/irani-dem-amni-ev-israjeli-gvortsvoghutjunneri-hetevanqnery-der-erkar-kzgacven-lavrvov-100114909.html
Իրանի դեմ ԱՄՆ–ի և Իսրայելի գործողությունների հետևանքները դեռ երկար կզգացվեն. Լավրով
Իրանի դեմ ԱՄՆ–ի և Իսրայելի գործողությունների հետևանքները դեռ երկար կզգացվեն. Լավրով
Sputnik Արմենիա
Լավրովը նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում չի գործում ուժային և վերջնագրային մոտեցումը: 21.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-21T17:45+0400
2026-03-21T17:45+0400
2026-03-21T17:55+0400
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438339_0:0:2930:1648_1920x0_80_0_0_99379e87d28ca1edc657aaeba68467bb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքները երկարաժամկետ և ծանր բնույթ են կրելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Նրա խոսքով` չնայած «ֆարսի արտաքին դրսեւորումներին», այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կհանգեցնի լուրջ հետևանքների, որոնք «դեռ երկար ժամանակ կզգացվեն»:Լավրովը նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ուժային և վերջնագրային մոտեցումը չի գործում։«Այստեղ անհնար է գործել «կտրել ուսից» սկզբունքով․ նման մեթոդները արդյունք չեն տալիս», – նշել է նա։Նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ հայտարարելով, որ Մոսկվան Վաշինգտոնի կողմից ռուսական շահերը հաշվի առնելու պատրաստակամություն չի տեսնում։Նա հավելել է, որ Արևմուտքի աջակցությունը Եվրոպական էներգետիկ շուկաներից Ռուսաստանին դուրս մղելուն վկայում է գլոբալ էներգետիկ գերիշխանության ԱՄՆ-ի ձգտման մասին:Ընդհանուր առմամբ, արտգործնախարարի գնահատմամբ, ստեղծված իրավիճակը խոսում է նախկին միջազգային կանոնների լղոզման մասին, երբ առանձին երկրների ազգային շահերը սկսում են վեր դասվել միջազգային պայմանավորվածություններից:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438339_131:0:2862:2048_1920x0_80_0_0_d21a9f5894c4f80c2dd01b7dd5a99123.jpg.webp
սերգեյ լավրով
սերգեյ լավրով
Լավրովը նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում չի գործում ուժային և վերջնագրային մոտեցումը:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքները երկարաժամկետ և ծանր բնույթ են կրելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով` չնայած «ֆարսի արտաքին դրսեւորումներին», այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կհանգեցնի լուրջ հետևանքների, որոնք «դեռ երկար ժամանակ կզգացվեն»:
Լավրովը նաև ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ուժային և վերջնագրային մոտեցումը չի գործում։
«Այստեղ անհնար է գործել «կտրել ուսից» սկզբունքով․ նման մեթոդները արդյունք չեն տալիս», – նշել է նա։
Նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ հայտարարելով, որ Մոսկվան Վաշինգտոնի կողմից ռուսական շահերը հաշվի առնելու պատրաստակամություն չի տեսնում։
«Եթե խոսքը համագործակցության մասին է, այն պետք է հաշվի առնի երկու կողմերի շահերը։ Առայժմ մենք դա չենք տեսնում», – ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ Արևմուտքի աջակցությունը Եվրոպական էներգետիկ շուկաներից Ռուսաստանին դուրս մղելուն վկայում է գլոբալ էներգետիկ գերիշխանության ԱՄՆ-ի ձգտման մասին:
Ընդհանուր առմամբ, արտգործնախարարի գնահատմամբ, ստեղծված իրավիճակը խոսում է նախկին միջազգային կանոնների լղոզման մասին, երբ առանձին երկրների ազգային շահերը սկսում են վեր դասվել միջազգային պայմանավորվածություններից: