https://arm.sputniknews.ru/20260321/irani-vra-hardzakumneri-intensivutjuny-hajvord-shabat-kavelana-israjeli-pn-ghekavar-100113460.html
Իրանի վրա հարձակումների ինտենսիվությունը հաջորդ շաբաթ կավելանա. Իսրայելի ՊՆ ղեկավար
Իրանի վրա հարձակումների ինտենսիվությունը հաջորդ շաբաթ կավելանա. Իսրայելի ՊՆ ղեկավար
Sputnik Արմենիա
Հարվածներ կհասցվեն ռազմական ենթակառուցվածքներին։ 21.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-21T16:39+0400
2026-03-21T16:39+0400
2026-03-21T17:09+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
իսրայել կաց
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0c/82919868_0:0:1600:901_1920x0_80_0_0_a30d8be10a2d17266c4d2a7fcf3ef780.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը այսօր հայտարարեել է, որ Իրանի օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների ինտենսիվությունը կավելանա հաջորդ շաբաթ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0c/82919868_177:0:1600:1067_1920x0_80_0_0_0ec33d2092ce5c3c07c8db13acda3273.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, իսրայել կաց, մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, իսրայել կաց, մերձավոր արևելք
Հարվածներ կհասցվեն ռազմական ենթակառուցվածքներին։