https://arm.sputniknews.ru/20260321/evs-mek-orenqvov-gvogh-e-kalanavvorvel-na-2-amis-hetakhuzumic-hetvo-inqnakam-e-nerkajacel-100113959.html
Եվս մեկ «օրենքով գող է» կալանավորվել․ նա 2 ամիս հետախուզումից հետո ինքնակամ է ներկայացել
Եվս մեկ «օրենքով գող է» կալանավորվել․ նա 2 ամիս հետախուզումից հետո ինքնակամ է ներկայացել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով 53-ամյա տղամարդ է կալանավորվել։… 21.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-21T17:14+0400
2026-03-21T17:14+0400
2026-03-21T17:14+0400
օրենքով գող
քրեական ենթամշակույթ
կալանք
երևան
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2167/45/21674578_0:159:1600:1059_1920x0_80_0_0_94cdcc17f78b48ed17677fc77543a94d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով 53-ամյա տղամարդ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։«Բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 21-ին ինքնակամ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել Երևանի Ավանեսովի փողոցի բնակիչ 53-ամյա տղամարդը: Նա 2025 թվականի հունվարի 25-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։Հիշեցնենք, որ մարտի 21-ին, քեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով, կալանավորվել էր նաև 33-ամյա մի տղամարդ։ Նա հետախուզվում էր հունվարի 7-ից։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2167/45/21674578_99:0:1511:1059_1920x0_80_0_0_6e4c531a709420b26ad2dc309a81ebcf.jpg.webp
օրենքով գող, քրեական ենթամշակույթ, կալանք, երևան, հհ ոստիկանություն
օրենքով գող, քրեական ենթամշակույթ, կալանք, երևան, հհ ոստիկանություն
«Բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 21-ին ինքնակամ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել Երևանի Ավանեսովի փողոցի բնակիչ 53-ամյա տղամարդը: Նա 2025 թվականի հունվարի 25-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։