ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:20-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում՝ կրկեսի դիմաց, բախվել են «Tesla» ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով էլ «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարերի վրայով և հայտնվել «Արարատ» կինոթատրոնի տարածքում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
—00—ՄԱ