Թեհրանը չի ձգտում հակամարտությունների իսլամական երկրների և իր հարևանների հետ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։
«Դիմում եմ իսլամական երկրներին և մեր սիրելի հարևաններին. դուք մեր եղբայրներն եք, և մենք հակամարտություն չենք փնտրում ձեզ հետ», – նշել է Փեզեշկիանը X սոցիալական ցանցում։
Նախագահն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի պետությունների միջև տարաձայնություններից կշահի միայն Իսրայելը։