Եթե Ս. Կարապետյանը 1 սմ հետքայլ աներ, ՀԷՑ-ը հետ էին հանձնելու և մի քանի անգամ ներողություն խնդրեին

Եթե Սամվել Կարապետյանը 1սմ հետքայլ աներ, ՀԷՑ-ը հետ էին հանձնելու և ներողություն խնդրեին մի քանի անգամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

«Հաշվի առնելով փոքրիկ խմբակի ցանկությունը՝ խլելու ՀԷՑ-ը, դատական նիստից առանձնապես ակնկալիք չունեմ։ Արբիտրաժը գտնվում է քննության փուլում է։ Համոզված եմ, որ այդտեղ զանգովի արդարադատություն չի գործելու և արդարությունը հաղթելու, ուղղակի ՀԷՑ-ի գործը դասագրքային գործ է դառնում, այսինքն ինչպիսին չպիտի լինի դատարանը։ Եթե Սամվել Կարապետյանը 1սմ հետքայլ աներ, ՀԷՑ-ը հետ էին հանձնելու և ներողություն խնդրեին մի քանի անգամ։ Իրենք հասկանում են ՀԷՑ-ի գործով ներդրողներին ասում են՝ ուղղակի չգաք էստեղ»,-ասաց Ղազինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ՄԱ

Leave a comment