Ինչպես Կարապետյանները վերակառուցեցին Սուրբ Ստեփանոս եկեղեցին. «Սրբավայրը զինվորի պես կարևոր է»

Պատմական էր անվանել Գուգարաց թեմի երջանկահիշատակ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Լեռնահովիտի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու վերաօծման արարողությունը, որը տեղի էր ունեցել 2016 թվականին նրա ձեռամբ ու Կարապետյան ընտանիքի աջակցությամբ, հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

Չգործող եկեղեցին վերակառուցվել է ընտանիքի հայր Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ, թոռնիկներից Վահե Կարապետյանի ու Կարապետյան ընտանիքի ֆինանսավորմամբ։

Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 19-րդ դարասկզբին, Վանքի դոշ կոչվող բլրի վրա գտնվող և բնական աղետից խոնարհված մեկ այլ սրբավայրի քարերով, որոնք լեռնահովիտցիներն իրենց ուժերով են տեղափոխել գյուղ։

Մանրամասները` տեսանյութում։

—00—ՄԱ

Leave a comment