«Բարետես աղջիկները» խաբեությամբ գումար են հափշտակել իրենց զոհերից. ՆԳՆ–ի նոր բացահայտումը

https://arm.sputniknews.ru/20260321/baretes-aghjiknery-khabeutjamb-gumar-en-hapshtakel-irenc-zvoheric-ngni-nvor-bacahajtumy-100105376.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Քրեական ոստիկանները բացահայտել են «Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խմբի

Sputnik Արմենիա

Քրեական ոստիկանները բացահայտել են «Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խմբի

2026-03-21T11:20+0400

true

PT2M38S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/15/100104559_172:0:1132:720_1920x0_80_0_0_8dc9337d72b07d8f8884c69454df13ba.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, կիբեռհանցագործություն, видео, խաբեություն, կրիպտոարժույթ, ներքին գործերի նախարարություն (նգն), հափշտակում

տեսանյութեր, տեսանյութ, կիբեռհանցագործություն, видео, խաբեություն, կրիպտոարժույթ, ներքին գործերի նախարարություն (նգն), հափշտակում

Բաժանորդագրվել

Դեպքի վայրից առգրավվել է հանցավոր մեխանիզմի կիրառման համար նախատեսված տեխնիկան:

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Քրեական ոստիկանները բացահայտել են «Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խմբի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

Նշվում է, որ ՀՀ–ի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ Երևանում վարձակալել են բնակելի շինության նկուղային հարկի գրասենյակային տարածքը, կահավորել այն համակարգչային հատուկ տեխնիկայով և իրականացրել համակարգչային հափշտակություններ։

Նշված հասցեում ՆԳՆ–ն իրականացրել է անակնկալ խուզարկություն։ Դեպքի վայրից առգրավվել է հանցավոր մեխանիզմի կիրառման համար նախատեսված տեխնիկան՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օտարերկրյա բջջային հեռախոսաքարտեր, հանցավոր գործունեությունը համակարգող ուղեցույցներ, ինչպես նաև քննության համար առանցքային նշանակություն ունեցող այլ ապացույցներ։

«Խումբը գործել է նախապես պլանավորված փուլային հանցավոր սխեմայով՝ օգտագործելով թվային տիրույթում հայտնի «Romantic Scam» մեթոդը»,- ասվում է հաղորդագրությունում:

ՆԳՆ–ն բացահայտել է նաև, որ խմբի անդամները ծանոթությունների հավելվածներում, ինչպես նաև Telegram և WhatsApp հարթակներում ստեղծել էին կեղծ օգտահաշիվներ։ Ներկայանալով որպես բարետես արտաքինով երիտասարդ աղջիկներ՝ նրանք թիրախավորված անձանց հետ վարել են մշակված սցենարներով սիրային նամակագրություն։ Պոտենցիալ զոհերի հավաքագրումը հիմնականում իրականացրել էին Telegram հավելվածի տարբեր զրուցարաններում։

«Շահելով քաղաքացիների վստահությունը՝ հանցավոր խմբի անդամները տարբեր պատրվակներով նրանց ուղղորդել են կեղծ՝ ֆիշինգային կայքեր, որոնք քողարկված են եղել որպես առցանց գնումների հարթակներ։ Արդյունքում, չարաշահելով նրանց վստահությունը, ենթադրյալ հանցագործները դրդել են կատարել վճարումներ՝ հափշտակելով ֆինանսական միջոցները»,–նշված է ՆԳՆ–ի հաղորդագրությունում

Պարզվել է նաև, որ հափշտակված գումարները դրածո միջնորդների օգնությամբ կանխիկացվել են օտարերկրյա պետությունում և այնուհետև փոխակերպվել կրիպտոարժույթի:

Ներկայում իրականացվում են վարույթային գործողություններ՝ հանցավոր գործունեություն իրականացնող խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment