Ուֆա քաղաքում անօդաչու թռչող սարքերը մխրճվել են բնակելի շենքի մեջ, վիրավnրներ կան (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում անօդաչու թռչող սարքերը մխրճվել են բնակելի շենքի մեջ։

Ականատեսները SHOT-ին պատմել են, որ Երևանի ժամանակով ժամը 10:20-ի սահմաններում լսել են ուժեղ պայթյուն, ապա տեսել են նոր շենքի վերևում բարձրացող ծուխ: Անօդաչու թռչող սարքերը վնասել են տանիքը և մի քանի բնակարաններ: Շենքը բնակելի չէ, դեռևս շահագործման չի հանձնվել: 

Տարածաշրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ: Ուֆայի օդանավակայանը երկու ժամով փակվել է:

Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ: Վիրավորները բնակելի շենքի շինարարներն են եղել: Հոսպիտալացման կարիք չի եղել: Արտակարգ իրավիճակների ծառայությունները արդեն մարել են հրդեհը:

Կադրերն այստեղ

Leave a comment