Նիկոլին մնում է ասել՝ սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը փաստու է՝ միջազգային հերթական իրավապաշտպան կառույցը Հայաստանում ժողովրդավարության անկման մասին է փաստում։

Աշոտյանը, մասնավորապես, գրել է. «Մինչ տարաբնույթ եվրոպացի պաշտոնյաները շուտասելուկի պես կրկնուն եմ Հայաստանի ժողովրդավարության մասին անգիր արած, անդեմ և կեղծ տեքստեր, հերթական հեղինակավոր միջազգային զեկույցը ջախջախում է այս ցինիկ խոսույթը։

Այսօր հրապարակվել է Freedom House-ի “Freedom in the world 2026” տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկիր։

Ավելին, Հայաստանի գումարային ցուցանիշը որևէ բարելավում նույնպես չի արձանագրել։

Զեկույցի նկարագրական բացվածքը դեռ հասանելի չէ, սակայն արդեն կասկած չկա, որ թեկուզ և ոչ ամբողջությամբ, այն ախտորոշելու է երկրում առկա ժողովրդավարական ճգնաժամը։

Ուստի հայտնի երգի մոտիվներով՝ Նիկոլին մնում է ասել.

Սիբեխդ կեր, նոր բռնատեր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment