«Արմավիր» ՔԿՀ-ում 39 տարեկան կալանավոր է փորձել կախվել. նա հացադուլի մեջ է

Հասարակություն

20.03.2026 | 14:24

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 39-ամյա կալանավորը փորձել է կախվել։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական ծառայությունից։

«Մարտի 20-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլի մեջ գտնվող (կայացված դատավճռի հետ համաձայն չլինելու հիմքով), 1987թ. ծնված կալանավորված անձը կատարել է ինքնասպանության փորձ՝ կախվելու միջոցով, ինչը կանխվել է խցակիցների և քրեակատարողական ծառայողների կողմից։ Այնուհետև կալանավորված անձը զննության նպատակով տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, և վերջինս վերադարձվել է հիմնարկ»,- մանրամասնեց ՔԿԾ լրատվության վարչության պետ Նոնա Նավիկյանը։

Shamshyan.com-ն իր աղբյուրներին հղում տալով նշում է, որ ինքնասպանության փորձ կատարած կալանավորը առողջական խնդիրներ է ունեցել, ինչի մասին բարձրաձայնել է Քրեակատարողական ծառայությունում, սակայն վիճակը կարգավորելու համար ոչինչ չի ձեռնարկվել։

Ռոզա Վարդանյան

Leave a comment