Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ





Freedom House-ի ամենամյա զեկույցի («Ազատությունն աշխարհում 2026») համաձայն՝ Վրաստանը կրկին դասվել է մասամբ ազատ երկրների շարքին, իսկ նրա վարկանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է չորս կետով:

Վրաստանում քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները միասին գնահատվել են հնարավոր 100-ից 51 միավորով:

0 միավորը համապատասխանում է «ամենաանազատին», 100 միավորը՝ «ամենաազատին»:

Անցյալ տարի Վրաստանն ուներ 55 միավոր, իսկ 2024 թվականին՝ 58:

Վրաստանն այն յոթ երկրների թվում է, որոնք մեկ տարվա ընթացքում աշխարհում ամենամեծ անկումն են ապրել: Վրաստանից ավելի շատ միավորներ կորցրել են միայն Գվինեա-Բիսաուն (-8), Տանզանիան (-7), Բուրկինա Ֆասոն (-5), Էլ Սալվադորը (-5) և Մադագասկարը (-5):

«2024 թվականին Վրաստանում սկսված լայնամասշտաբ հակակառավարական բողոքի ցույցերը շարունակվել են նաև 2025 թվականի ընթացքում, չնայած այն բանին, որ ցուցարարները բախվում էին ոստիկանության կիրառած անհամաչափ ուժին և վատ վերաբերմունքին: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընդդիմախոսները ենթարկվել են ֆիզիկական հարձակումների, հալածանքների և նոր իրավական սահմանափակումների, որոնք նպատակ ունեին խոչընդոտելու ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային գործունեությանը», — ասված է զեկույցում:

Զեկույցում նշված է, որ Վրաստանում կառավարության հանդեպ քննադատաբար տրամադրված պրոֆեսորներն ազատվել են պաշտոններից, ինչը կրթական համակարգի նկատմամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական վերահսկողության ընդլայնման ավելի լայն փորձի մի մասն էր:

Aliq.ge




դիտվել է 21 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը


Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը


Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը

Leave a comment