ԱՄԷ-ի ոստիկանությունն ավելի քան 100 անձի է ձերբակալել՝ պատերազմի ժամանակ նկարահանումների, «մոլորեցնող» տեղեկատվության հրապարակման համար

Քաղաքականություն

20.03.2026 | 22:41

Արաբական Միացյալ Էմիրությունների ոստիկանությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի պատերազմի ժամանակ «մոլորեցնող» տեղեկատվություն նկարահանելու և հրապարակելու համար ձերբակալել է ավելի քան 100 մարդու, մինչ Պարսից ծոցի երկրները խստացնում են Իրանի հարձակումների հետ կապված կադրերն ու գրառումները, գրում է France24-ը։

«Աբու Դաբիի ոստիկանությունը հայտարարել է տարբեր ազգությունների 109 անձանց ձերբակալման մասին, որոնք նկարահանել են վայրեր և միջադեպեր, ինչպես նաև սխալ տեղեկատվություն են տարածել սոցիալական ցանցերի հարթակներում ընթացիկ իրադարձությունների ժամանակ»,- ասվում է X-ում տարածված հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ որոշ մարդիկ տարածել են «մոլորեցնող տեղեկատվություն»։

ԱՄԷ-ի գլխավոր դատախազ Համադ Ալ Շամսին անցյալ շաբաթ հրամայել էր ձերբակալել և արագացված դատավարություն սկսել 35 մարդու նկատմամբ, որոնք մեղադրվում են Իրանի կողմից երկրի վրա հարձակվելու ընթացքում «ազգային պաշտպանության միջոցառումներին վնաս հասցնելու» նպատակով առցանց մոլորեցնող տեսանյութեր տարածելու մեջ։

Ձերբակալությունների շարքը տեղի է ունեցել ՀՕՊ համակարգերի կողմից հարձակումները կասեցնելու կադրերի հրապարակման կապակցությամբ։ Ըստ դատախազի՝ նման գործողությունները պատժվում են առնվազն մեկ տարվա ազատազրկմամբ և տուգանքներով, որոնք սկսվում են 100,000 դիրհամից (27,230 դոլար): Նա հավելել է, որ այդ միջադեպերը սպառնալիք են ներկայացնում հասարակական անվտանգության համար և կարող են խաթարել սոցիալական կայունությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment