Իսրայելը հայտնում է, որ թիրախավորված հարվածի հետևանքով սպանվել է Բասիջի հետախուզության ղեկավարը

Քաղաքականություն

20.03.2026 | 21:10

Այս շաբաթվա սկզբին Թեհրանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սպանվել են Բասիջի հրամանատարը և նրա տեղակալը, ինչպես նաև կիսառազմական ուժերի հետախուզության աշխատակիցը։ Իսրայելի բանակը հայտարարել է՝ այժմ կարող է հաստատել, որ երկուշաբթի ուշ երեկոյան հարվածի հետևանքով զոհվել է նաև Բասիջի հետախուզության ղեկավար Իսմայիլ Ահմադին։

Բասիջի կողմից վերջերս ստեղծված վրանային ճամբարում հարձակման էին ենթարկվել կիսառազմական այս խմբավորման բարձրաստիճան պաշտոնյաները: Իսրայելական ուժերի տվյալներով՝ Բասիջը ճամբար է հիմնել այն բանից հետո, երբ զինվորականները հարվածել են զինյալ խմբավորման բազմաթիվ կենտրոնակայանների։

Երեքշաբթի զինվորականները հայտարարել էին, որ հարվածի հետևանքով զոհվել են Բասիջի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին, նրա տեղակալը և մի քանի այլ բարձրաստիճան սպաներ։

Իսրայելի ռազմաօդային ուժերը մարտի լույս 20-ի գիշերը, գործելով հետախուզության տվյալների հիման վրա, «հարվածել և սպանել էին» Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ալի Մոհամմադ Նաինիին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment