Սյունեցիներին ներկայացրինք Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը. Արթուր Միքայելյան (տեսանյութ)

Սյունիքի 10 բնակավայրից ավելի քան 270 բնակչի հետ հանդիպման էինք Գորիսում։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։

«Ակների, Վերիշենի, Խոզնավարի, Տեղի Խնածախի, Շինուհայրի, Խնձորեսկի, Քարաշենի, Հարժիսի և Տաթևի բնակիչներին հուզում էին շատ հարցեր, որոնք վերաբերում էին անվտանգությանը, ավելի լավ ապրելուն և այլնին։

«Ուժեղ Հայաստանի» թիմով մեր հայրենակիցներին ներկայացրինք Սամվել Կարապետյանի 6 խոստումները ուժեղ խաղաղության համար։

Ուժեղ դիվանագիտությամբ պատերազմներ են հարթվում, ուժեղ դիվանագիտությամբ դեպի երաշխավորված խաղաղություն, – ասացի ես ներկաներին ու հավելեցի, որ մենք պետք է դադարենք թույլ լինել։

Մենք պետք է ունենաք

-պաշտպանված երկինք,

-խելացի սահման։

-Զինվորը, սպան պիտի ունենան արժանապատիվ ծառայություն։

-Պիտի ունենանք տեղական ռազմարդյունաբերություն, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն։

Սյունեցիներին ներկայացրինք նաև Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը, որոնք կնպաստեն կյանքի որակի բարելավմանը։

Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ»,-գրել է նա։

Leave a comment