Ադրբեջանում խաղաղ ժամանակ սպաների ծառայության ժամկետը կրճատվում է 6 ամսով

Ադրբեջանում պահեստազորից ակտիվ ծառայության զորակոչված կամ պայմանագրով կամավոր զինվորական ծառայության զորակոչված սպաների խաղաղ ժամանակ զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի վեց ամսով։

Սաարտացոլվում է նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված «Զինվորական ծառայության մասին»օրենքում կատարված փոփոխություններում։

«Փաստաթղթի համաձայն՝ պահեստազորից զորակոչվողների և կամավոր պայմանագրային ծառայության անցնողների ծառայության ժամկետը կկազմի 1 տարի (որի ավարտից հետո կողմերի համաձայնությամբ նրանք տեղափոխվում են կադրային սպայական կազմ), իսկ պայմանագրային ծառայության անցնող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ մինչև 3 տարի (որի ավարտից հետո կողմերի համաձայնությամբ կնքվում է նոր պայմանագիր)»։

Leave a comment