ՆԳՆ նախկին գլխավոր քարտուղարը կնշանակվի Նիդերլանդներում ՀՀ կապի ներկայացուցիչ

ՆԳՆ նախկին գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը մարտի 23-ից կնշանակվի Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա) (նստավայրը՝ Հաագա)՝ համակարգելով Եվրոպոլի հետ իրավապահ համակարգի կապը։

Նշվում է, թե Եվրոպոլում ՆԳՆ կապի սպայի գործունեությունը կխթանի ՀՀ-ԵՄ իրավապահ համագործակցությունը։

—00—ՍՊ

Leave a comment