Հանդիպակաց երթևեկող «ԲՄՎ»-ն հայտնաբերվել է․ կազմվել է արձանագրություն․ տեսանյութ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը խցանման ժամանակ դուրս եկել հանդիպակաց՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի գնդի պարեկները մեքենան հայտնաբերել են։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է խոստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։