52 երկրի քաղաքացիներ Իրանից դուրս են եկել Հայաստանի տարածքով. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Իրան և Հայաստանի սահմանին սովորականից շատ տարբերվող մեծ շարժ չի նկատվել։ Նման հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մասկատում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ Նրա խոսքով` հայերի վերադարձի միտում չի նկատվել։

«Իրանում, օրինակ` մեր դեսպանության հետ կապ են հաստատել, շատ զարմանալի է կարծում եմ, բայց ընդամենը ՀՀ 2 քաղաքացի, և նրանց վերադարձի հարցում դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ օգնությունը։ Հայաստան-Իրան սահմանն օգտագործել են նաև շատ այլ երկրների դիվանագետներ, այդ հաստատությունների աշխատակիցներ և նաև ուղղակի քաղաքացիներ։ Հետաքրքիր թիվ, ուղղակի նաև ի գիտություն՝ 52 երկրի քաղաքացիներ օգտվել են Հայաստանի Հանրապետության տարածքից, ուղղակի այդ իրավիճակից դուրս գալու համար, որը, կարծում եմ, շատ շոշափելի թիվ է: Կրկին, մի դեպքում վիզաներ կան՝ պահանջվում են, մի դեպքում՝ ոչ, և այդ պրոցեսը դյուրացնելու անհրաժեշտություն կա»,– ասել է Միրզոյանը։

Leave a comment