ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Մարինե Մելիքյանը և մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը հանդիպել են ֆինանսական շուկայի մասնակիցների հետ
ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Մարինե Մելիքյանը և մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը հանդիպել են ֆինանսական շուկայի մասնակիցների՝ բանկերի, կենսաթոշակային ֆոնդերի, ինչպես նաև ներդրումային և ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Մարինե Մելիքյանը մասնակիցներին է ներկայացրել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, պետական պարտքի կառավարման ոլորտի ընթացիկ զարգացումները, ինչպես նաև առաջիկա եռամսյակում պետական պարտատոմսերով իրականացվելիք գործառնությունները: Մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը ներկայացրել է ընթացիկ մակրոտնտեսական զարգացումները և կանխատեսումները:
ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները պատասխանել են քննարկման շրջանակներում մասնակիցների կողմից բարձրացված հարցերին: