2018-ին՝ 263 միլիոն, 2025-ին՝ 15 միլիարդ դրամ. նախարարը՝ ուսուցիչների խրախուսման ծրագրերի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2018-ին ունեինք ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավելյալ խրախուսման ընդամենը մեկ ծրագիր, որին հատկացված էր 263 միլիոն դրամ: 2025-ին ունեինք 5 ծրագրեր, որոնցից խոշորը կամավոր ատեստավորումն է, և միայն հավելյալ խրախուսման ծրագրերիվրա պետություննուղղել է ավելի քան 15 միլիարդ դրամ»,- կառավարության նիստում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա նշեց, որ ուսուցիչների 31 տոկոսը՝9602 -ըարդեն իսկ հաջողությմաբ հաղթահարել են կամավոր ատեստավորման գործընթացը:
Նախարարը ներկայացրեց նաև ոլորտային նոր առաջարկներ, մասնավորապես՝ նախատեսում են, որ ուսուցչի կողմից իրականացվող անհատականբացադրիչի վրա ևս կտարածվենատեստավորման արդյունքները.«Մեր ուսուցիչները բացի իրենց առարկաները դասավանդելուց նոր չարփորոշչիհամաձայն կարող են վարել խմբակներ, ունենալ նախագծային աշխատանքներ, եթե ուսուցիչը բացի ֆիզիկաառարկան դասավանդելուց նաև ֆիզիկայի նախագծային աշխատանք է ղեկավարում, այս ժամերը նույնպես կհաշվեն»:
«Կարգավորում ենք այն իրավիճակը, երբ ուսուցիչն արդեն 2-րդ կամ 3-րդ անգամն է մասնակցում ատեստավորմանը և այս պարագայում ֆիքսում ենք, որ եթե հավասար արդյունք ցուցաբերի, ապա հավելավճարիչափը կպահպանվի և կսահմանվինոր 5-ամյա ժամկետ: Պետք է հիշեցնեմ, եթե դրույքաչափը գործում է անժամկետ, ապա հավելավճարը գործում է 5 տարի ժամկետով: Եթե 2-րդ անգամ ավելի ցածր արդյունք է ցույց տալիս, հավելավճարը նախորդ ավելի բարձր արդյունքիչափովպահպանվում է, բայցարդեն նախորդ անգամ սահմանված ժամկետիչափով և երբ նոր մասնակցությունն ավելի բարձր արդյունք է տալիս, ապա նոր ժամկետ է սահմանվում՝ նոր հավելավճարի չափով»,- ասաց նախարարը: